Դիլիջանի համայնքի ղեկավարին են դիմել քաղաքացիներ Ինգա Դոդիկի Մնացականյանը և Միխաիլ Ալեքսանդրի Մնացականյանը՝ Դիլիջան համայնքի Հովք գյուղի 11-044-0012-0007 կադաստրային ծածկագրով տնամերձ հողամասի գլխավոր հատակագիծը հաստատելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ ըստ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի` Հովք գյուղի 3-րդ փողոց թիվ 65 հասցեի տնամերձ հողամասի չափը կազմում է 2600.0քմ: Պետական որակավորում ունեցող անձի կողմից կատարված տեղազննման և չափագրման արդյունքում կազմված սխեմայի համաձայն՝ նշված տնամերձ հողամասի մակերեսի փաստացի չափը կազմել է 3160.7քմ: Վերջինս չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1998թ. դեկտեմբերի 31-ի թիվ 867 որոշման, Հայաստանի Հանրապետության 2008թ. հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի 2-րդ հոդվածի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով`
1. Հաստատել Դիլիջան համայնքի Հովք գյուղի 3-րդ փողոց թիվ 65 հասցեի 11-044-0012-0007 կադաստրային ծածկագրով հողամասի գլխավոր հատակագիծը՝ 3160.7քմ մակերեսով, քաղաքացիներ Ինգա Դոդիկի Մնացականյանի (ծնված 18.09.1965թ.) և Միխաիլ Ալեքսանդրի Մնացականյանի (ծնված 08.12.1983թ.) սեփականության իրավունքով /կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը/:
2. Պարտավորեցնել համասեփականատերերին.
1) Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
2) <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: