Դիլիջանի համայնքի ավագանու քննարկմանն էր ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի հողերից 1333.5քմ ընդհանուր մակերեսով թվով 4 հողամասերը, հատուկ պահպանվող տարածքների հողերից 170.7քմ մակերեսով հողամասը աճուրդի միջոցով օտարելու և մեկնարկային գները հաստատելու մասին հարցը: Վերջիններս հաստատվեցին համայնքի ավագանու 2025թ. հոկտեմբերի 09-ի թիվ 997-Ա որոշմամբ:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները`
1.2025 թվականի նոյեմբերի 05-ից հայտարարել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի հողերից 1333.5քմ ընդհանուր մակերեսով թվով 4 հողամասերի, հատուկ պահպանվող տարածքների հողերից 170.7քմ մակերեսով հողամասի աճուրդ՝ համաձայն կից աղյուսակի:
2.Աճուրդի օր նշանակել 2025 թվականի դեկտեմբերի 05-ը:
3.Դիլիջան համայնքի հողամասերը աճուրդային կարգով օտարող հանձնաժողովին հանձնարարել.
1)ապահովել նախատեսվող աճուրդի վերաբերյալ տեղեկատվության՝ օրենքով սահմանված կարգով հրապարակումը:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: