Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. դեկտեմբերի 19-ի թիվ 1332-Ա որոշմամբ 2025թ. հունվարի 20-ին աճուրդի էր ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից 135․2քմ հողամաս /Լոտ-99 (ՔՀ-24)/, Դիլիջան քաղաքի, Այգեստան փողոց, 1-ին նրբ․ թիվ 11/1 հասցեում բնակելի կառուցապատման նպատակով, 946400 դրամ մեկնարկային գնով:
Կայացած աճուրդում 993720 դրամ առավելագույն գնով հաղթեց Դիլիջան քաղաքի, Այգեստան փողոց, թիվ 15 տան բնակիչ Տիգրան Ղուկասյանը, որի մասին Դիլիջան համայնքի հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի կողմից կազմվեց թիվ 3 արձանագրությունը:
Նշված հողամասը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հող, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի, 68-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները`
1.Հաստատել Դիլիջան համայնքի հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի թիվ 3 արձանագրությունը և Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից Դիլիջան քաղաքի, Այգեստան փողոց, 1-ին նրբ․ թիվ 11/1 հասցեի 135․2քմ մակերեսով հողամասը բնակելի կառուցապատման նպատակով օտարել Դիլիջան քաղաքի, Այգեստան փողոց, թիվ 15 տան բնակիչ Տիգրան Ղուկասյանին:
2.Կնքել հողի առուվաճառքի պայմանագիրը, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները` պետական գրանցման:
3.Պարտավորեցնել քաղ. Տիգրան Ղուկասյանին.
1)Դիլիջանի համայնքապետարանի 900405051104 հաշվարկային հաշվին մուծել աճուրդի սակարկությունների արդյունքում ձևավորված առավելագույն գինը, այն է` 993720 /ինը հարյուր իննսուներեք հազար յոթ հարյուր քսան/ դրամ, ընդ որում աճուրդի անցկացման օրը մուծված 473200 /չորս հարյուր յոթանասուներեք հազար երկու հարյուր/ դրամ նախավճարը ներառվում է հողի օտարման գնի մեջ, վերջիններիս մուծման անդորրագրերը սույն որոշման անբաժանելի մասն են:
2)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: