Այսօր: Երեքշաբթի, 28 Մայիսի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 116
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024Թ. ԲՅՈՒՋԵԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ՀԱՏԿԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Դիլիջանի համայնքապետարանի և «Ֆոքըս Օն Չիլդրեն Նաու, ինկ» ԲԿ-ի միջև 23.11.2023թ․ կնքված «Խաղահրապարակի պահատվության և բարեկարգման» պայմանագրի, Դիլիջան քաղաքի «Թիվ 3 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տարածքում տեղադրվել է խաղահրապարակ, որի ընդհանուր արժեքը կազմում է 2 394 000 ՀՀ դրամ, որից համայնքը պետք է կատարի համաֆինանսավորման իր մասնաբաժինը, որը կազմում է 239 400 ՀՀ դրամ կամ ծրագրի ընդհանուր արժեքի 10%-ը։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի  5-րդ կետի, 90-րդ հոդվածի 6-րդ մասի և «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի  5-րդ մասի պահանջներով, համաձայն Դիլիջան համայնքի ավագանու 14.12.2023թ․ թիվ 547-Ն որոշման պահանջների՝ Դիլիջան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 

1. Դիլիջան համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից՝ 11-01-02, «ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի «4891» (պահուստային միջոցներ) տնտեսագիտական հոդվածից 239 400 /երկու հարյուր եռեսունինը հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ հատկացնել  «09-01-01» Դիլիջան համայնք  /Նախադպրոցական կրթություն/ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 5511 /համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրեր և (կամ) կապիտալ ակտիվի ձեռք բերում/ տնտեսագիտական հոդվածին։ 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից։ 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner