|
![](/IMAGES/DOCFLOW/EMBLEM.JPG) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
24 հուլիսի 2024 թվականի N 839 |
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԹԻՎ 37 ԱՎԱՐՏԱԿԱՆ ԱԿՏԸ (ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ) ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ Դիլիջանի համայնքի ղեկավարի կողմից 2024 թվականի հուլիսի 03-ին քաղ․ Արման Տիգրանյանին տրամադրվել էր Դիլիջան համայնքի Գոշ գյուղի Մ․ Գոշի փողոց թիվ 72/1 հասցեում կառուցված բնակելի տան թիվ 37 ավարտական ակտը (շահագործման թույլտվություն): Հաշվի առնելով այն փաստը, որ համապատասխան որակավորված ֆիզիկական անձի (տվյալ կառույցի չափագրությունը կազմած մասնագետի) կողմից իրականացված չափագրության մեջ առաջացել է փոփոխություն, e-cadsatre.am կայքում գեներացված չափագրման փաթեթի ծածկագիրը փոփոխվել է (2024EUCEEM), հանձնաժողովը առաջարկություն է ներկայացրել համայնքի ղեկավարին չեղյալ ճանաչել 2024 թվականի հուլիսի 03-ին տրամադրված թիվ 37 ավարտական ակտը (շահագործման թույլտվություն) և քաղ․ Արման Տիգրանյանին տրամադրել նոր ավարտական ակտ (շահագործման թույլտվություն): Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 38.1 հոդվածի և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24 կետի դրույթներով` 1.Դիլիջանի համայնքի ղեկավարի կողմից 2024 թվականի հուլիսի 03-ին տրված թիվ 37 ավարտական ակտը (շահագործման թույլտվություն) չեղյալ ճանաչել: 2.Քաղ․ Արման Տիգրանյանին տրամադրել նոր ավարտական ակտ (շահագործման թույլտվություն): 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|