|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
08 նոյեմբերի 2024 թվականի N 1185 |
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ <<ԿԱԶԱՉԻ>> ԿՈՉՎՈՂ ՀԱՆԴԱՄԱՍԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻՑ 1.0ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՐՊԵՍ ԽՈՏՀԱՐՔ ՔԱՂ. ԱՆԴՐԵՅ ԱՆԴՐԻՅԱՍՈՎԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Անդրեյ Անդրիյասովը՝ Դիլիջան քաղաքի <<Կազաչի>> կոչվող հանդամասի գյուղատնտեսական նշանակության հողերից 1.0հա մակերեսով խոտհարքից օգտվելու Դիլիջան համայնքի և իր միջև կնքված պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու խնդրանքով: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010թ. հոկտեմբերի 28-ի թիվ 1477-Ն որոշման 1-ին կետի պահանջներով` 1.Քաղ. Անդրեյ Անդրիյասովին տրամադրել Դիլիջան քաղաքի <<Կազաչի>> կոչվող հանդամասի 1.0հա խոտհարքից ևս 3 տարի ժամկետով՝ մինչև 08.11.2027թ․ օգտվելու իրավունք /կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը/: 2.Խոտհարքից օգտվելու տարեկան վճարի չափը սահմանել 10000 դրամ: 3.Քաղաքացու հետ կնքել խոտհարքից օգտվելու պայմանագիր` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010թ. հոկտեմբերի 28-ի թիվ 1477-Ն որոշմամբ սահմանված կարգով: 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|