Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ․ Նաիրա Թամրազյանը Թեղուտ գյուղի 3-րդ փողոց թիվ 37 հասցեի 0,45 հա հողամասից առանձնացվող 0,2հա հողամասին հասցե տրամադրելու խնդրանքով ։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ կառավարության 2005թվ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, ինչպես նաև «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով ՝
1․ Դիլիջան համայնք, գյուղ Թեղուտ, 3-րդ փողոց թիվ 37 հասցեի 0,45 հա հողամասից առանձնացվող 0,2 հա մակերեսով հողամասին (համաձայն կից հատակագծի) տրամադրել հասցե ՝ Տավուշի մարզ Դիլիջան համայնք գյուղ Թեղուտ 3-րդ փողոց թիվ 37 /1,իսկ մնացած 0.2474 հա հողամասը (համաձայն կից հատակագծի) թողնել նույնը, Դիլիջան համայնք գյուղ Թեղուտ 3-րդ փողոց թիվ 37։
2․ Պարտավորեցնել քաղ․ Նաիրա Թամրազյանին
«Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի և համայնքի ավագանու 2022թվ դեկտեմբերի 1-ի թիվ 234 -Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները։
3․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորոգրման պահից։