|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (0268)22585, dilijan1@yahoo.com, dilijan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
17 հունվարի 2022 թվականի N 22 |
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ <<ՊՈՒՃՈՒՐ ԴԻԼԻ>> ԿՈՉՎՈՂ ՀԱՆԴԱՄԱՍԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻՑ 0.45ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՐՊԵՍ ԽՈՏՀԱՐՔ ՔԱՂ. ԱՆԱՀԻՏ ՕՐԴՅԱՆԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Անահիտ Օրդյանը՝ իր և Դիլիջան համայնքի միջև 29/04/2019թ. կնքված խոտհարքից օգտվելու պայմանագիրը լուծելու և Դիլիջան քաղաքի <<Պուճուր Դիլի>> կոչվող հանդամասի գյուղատնտեսական նշանակության հողերից 0.45հա մակերեսով հողամասը որպես խոտհարք օգտագործելու իրավունք ստանալու խնդրանքով: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010թ. հոկտեմբերի 28-ի թիվ 1477-Ն որոշման 1-ին կետի և Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների պահանջներով`
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծել Դիլիջան համայնքի և քաղ. Անահիտ Օրդյանի միջև 29/04/2019թ. կնքված խոտհարքից օգտվելու պայմանագիրը: 2. Քաղ. Անահիտ Օրդյանին տրամադրել Դիլիջան քաղաքի <<Պուճուր Դիլի>> կոչվող հանդամասի 0.45հա խոտհարքից մինչև 17.01.2025թ. օգտվելու իրավունք /կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը/: 3. Խոտհարքից օգտվելու տարեկան վճարի չափը սահմանել 4500 դրամ: 4. Քաղաքացու հետ կնքել խոտհարքից օգտվելու պայմանագիր` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010թ. հոկտեմբերի 28-ի թիվ 1477-Ն որոշմամբ սահմանված կարգով: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|