|  | 
|  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
 
 | 
| Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@yahoo.com;  dilijan1@dilijan.am,   dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
 | 
| Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 | 
| 27  դեկտեմբերի  2023 թվականի N 566-Ա
 | 
| ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ԳԵՏԱՓՆՅԱ ՓՈՂՈՑ ԹԻՎ 80/4 ՀԱՍՑԵԻ ԱՎՏՈՏՆԱԿԸ ԵՎ ՎԵՐՋԻՆԻՍ ԶԲԱՂԵՑՐԱԾ 24.5ՔՄ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
 | 
| 
 Դիլիջանի համայնքի ղեկավարի 2023թ. նոյեմբերի 27-ի թիվ 1108-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 80/4 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Վանիկ Ցոլակի Գուլինյանի կողմից ինքնակամ կառուցված 24․5քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 18122023-11-0072/:Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Վանիկ Գուլինյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 80/4 հասցեի ավտոտնակը՝ 24․5քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 24․5քմ հողամասը, համապատասխանաբար, 66763 դրամ և 257589 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը:
 Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 24․5քմ հողամասը քաղ. Վանիկ Ցոլակի Գուլինյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը:
 Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է.
 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 80/4 հասցեի ավտոտնակը՝ 24․5քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 24․5քմ հողամասը, համապատասխանաբար, 66763 դրամ և 257589 դրամ արժեքներով քաղ. Վանիկ Ցոլակի Գուլինյանին  օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
 | 
| 
 | Կողմ -12  ԱԼԻԽԱՆՅԱՆ ՌՈԲԵՐՏ ԲԱԶԻՆՅԱՆ ԱՐՄԱՆ ԲՈՋԻԿՅԱՆ ԱՐՏԱԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԽԵՄՉՅԱՆ ԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՐԵԿ ՂԱՄԲԱՐՅԱՆ ԶԱՐԻՆԵ ՄԱԻԼՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ ՇՈՒՇԱՆԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀԱՍՄԻԿ | Դեմ -0  | Ձեռնպահ -0  | 
 | 
| ՀՀ ԴԻԼԻՋԱՆ  ՀԱՄԱՅՆՔԻ  ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                        ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
 
 
 
 | 
|  | 
|  | 
|  | 
| | Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է | 
 | 
|  | 
|  |