Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. դեկտեմբերի 19-ի թիվ 1332-Ա որոշմամբ 2025թ. հունվարի 20-ին աճուրդի էր ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերից 100․0քմ հողամաս /Լոտ-108 (ՔՀ-24)/, Դիլիջան համայնքի, Խաչարձան գյուղի, 2-րդ փողոց, թիվ 2/2 հասցեում կապի օբյեկտի կառուցման նպատակով, 100000 դրամ մեկնարկային գնով:
Կայացած աճուրդում 100000 դրամ առավելագույն գնով հաղթեց «Տելեկոմ Արմենիա» բաց բաժնետիրական ընկերությունը (գտնվելու վայրի հասցեն՝ քաղաք Երևան, Ազատության փողոց, 24/1, տնօրեն՝ Հայկ Եսայան), որի մասին Դիլիջան համայնքի հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի կողմից կազմվեց թիվ 10 արձանագրությունը:
Նշված հողամասը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հող, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է բնակավայրերի հողերի տարածագնահատման տասնվեցերորդ գոտում:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի, 68-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները`
1.Հաստատել Դիլիջան համայնքի հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի թիվ 10 արձանագրությունը և Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերից Դիլիջան համայնքի, Խաչարձան գյուղի, 2-րդ փողոց, թիվ 2/2 հասցեի 100․0քմ մակերեսով հողամասը կապի օբյեկտի կառուցման նպատակով օտարել «Տելեկոմ Արմենիա» բաց բաժնետիրական ընկերությանը (գտնվելու վայրի հասցեն՝ քաղաք Երևան, Ազատության փողոց, թիվ 24/1, տնօրեն՝ Հայկ Եսայան):
2.Կնքել հողի առուվաճառքի պայմանագիրը, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները` պետական գրանցման:
3.Առաջադրել «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ին հետևյալ պայմանները.
1)Դիլիջանի համայնքապետարանի 900405051104 հաշվարկային հաշվին մուծել աճուրդի սակարկությունների արդյունքում ձևավորված առավելագույն գինը, այն է` 100000 /հարյուր հազար/ դրամ, ընդ որում աճուրդի անցկացման օրը մուծված 50000 /հիսուն հազար/ դրամ նախավճարը ներառվում է հողի օտարման գնի մեջ, վերջիններիս մուծման անդորրագրերը սույն որոշման անբաժանելի մասն են:
2)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: