2022թ. բյուջեով չկանխատեսված ծախսերի կամ նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման նպատակով համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից կատարել հատկացում։ Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 90-րդ հոդվածի 6-րդ մասի և «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի պահանջներով՝ Դիլիջան համայնքի ավագանին որոշում է.
Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և կատարել հատկացում՝
1. Դիլիջան համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից՝ 11-01-02, «ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի «4891» (պահուստային միջոցներ) տնտեսագիտական հոդվածից 6 829 000 /վեց միլիոն ութ հարյուր քսանինը հազար/ ՀՀ դրամն ուղղել՝
ա) «04-05-01» Դիլիջան համայնք /Ճանապարհային տրանսպորտ/ գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի 4264 /տրանսպորտային նյութեր/ տնտեսագիտական հոդվածին 4 000 000 /չորս միլիոն/ ՀՀ դրամ։
բ) «01-06-01» Դիլիջան համայնք /Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ/ գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի 4823 /պարտադիր վճարներ/ տնտեսագիտական հոդվածին 1 000 000 /մեկ միլիոն/ ՀՀ դրամ։
գ) «01-01-01» Դիլիջան համայնք /Դիլիջանի քաղաքապետարան/ գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի 4269 /հատուկ նպատակային այլ նյութեր/ տնտեսագիտական հոդվածին 905 000 /ինը հարյուր հինգ հազար/ ՀՀ դրամ։
դ) «01-01-01» Դիլիջան համայնք /Դիլիջանի քաղաքապետարան/ գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի 4212 /Էներգետիկ ծառայություններ/ տնտեսագիտական հոդվածին 400 000 /չորս հարյուր հազար/ ՀՀ դրամ։
ե) «01-06-01» Դիլիջան համայնք /Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ/ գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի 4241 /մասնագիտական ծառայություններ/ տնտեսագիտական հոդվածին 44 000 /քառասունչորս հազար/ ՀՀ դրամ։
զ) «08-02-03» Դիլիջան համայնք /Մշակույթի տներ, ակումբներ/ գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի 4511 /սոբսիդիաներ ոչ ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններին/ տնտեսագիտական հոդվածին 480 000 (չորս հարյուր ութանասուն հազար) ՀՀ դրամ։