Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. դեկտեմբերի 19-ի թիվ 1332-Ա որոշմամբ 2025թ. հունվարի 20-ին աճուրդի էր ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից 525․5քմ հողամաս /Լոտ-105 (ՔՀ-24)/, Դիլիջան համայնքի, Թեղուտ գյուղի, 11-րդ փողոց, թիվ 10/2 հասցեում բնակելի կառուցապատման նպատակով, 656875 դրամ մեկնարկային գնով:
Կայացած աճուրդում 656875 դրամ առավելագույն գնով հաղթեց Դիլիջան համայնքի, Թեղուտ գյուղի, 5-րդ փողոց, 1-ին փկղ․ թիվ 10 տան բնակիչ Արարատ Պետրոսյանը, որի մասին Դիլիջան համայնքի հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի կողմից կազմվեց թիվ 7 արձանագրությունը:
Նշված հողամասը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հող, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է բնակավայրերի հողերի տարածագնահատման տասնչորսերորդ գոտում:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի, 68-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները`
1.Հաստատել Դիլիջան համայնքի հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի թիվ 7 արձանագրությունը և Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից Դիլիջան համայնքի, Թեղուտ գյուղի, 11-րդ փողոց, թիվ 10/2 հասցեի 525․5քմ մակերեսով հողամասը բնակելի կառուցապատման նպատակով օտարել Դիլիջան համայնքի, Թեղուտ գյուղի, 5-րդ փողոց, 1-ին փկղ․ թիվ 10 տան բնակիչ Արարատ Պետրոսյանին:
2.Կնքել հողի առուվաճառքի պայմանագիրը, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները` պետական գրանցման:
3.Պարտավորեցնել քաղ. Արարատ Պետրոսյանին.
1)Դիլիջանի համայնքապետարանի 900405051104 հաշվարկային հաշվին մուծել աճուրդի սակարկությունների արդյունքում ձևավորված առավելագույն գինը, այն է` 656875 /վեց հարյուր հիսունվեց հազար ութ հարյուր յոթանասունհինգ/ դրամ, ընդ որում աճուրդի անցկացման օրը մուծված 328438 /երեք հարյուր քսանութ հազար չորս հարյուր երեսունութ/ դրամ նախավճարը ներառվում է հողի օտարման գնի մեջ, վերջիններիս մուծման անդորրագրերը սույն որոշման անբաժանելի մասն են:
2)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: