|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
20 հունվարի 2022 թվականի N 30 |
ՔԱՂ. ՀՄԱՅԱԿ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն 2021թ. մայիսի 19-ի ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրի՝ Դիլիջան քաղաքի Չախոյի ձորում գտնվող 0.6հա հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ձեռք է բերել քաղ. Հմայակ Արարատի Հակոբյանը: Վերջինս դիմել է համայնքի ղեկավարին նշված հողամասի գլխավոր հատակագիծը հաստատելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ համաձայն քաղաքացու կողմից ներկայացված, պետական որակավորում ունեցող անձի կողմից կատարված տեղազննման և չափագրման՝ նշված հողամասի մակերեսը կազմում է 0.42447հա: Չափի փոփոխման հարցում սեփականատերը առարկություն չունի: Ըստ համայնքի կադաստրային քարտեզի նշված հողամասը գտնվում է Գյուղատնտեսական նշանակության հողերի կազմում, որպես վարելահող /3248.6քմ/ և արոտավայր /996.1քմ/: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009թ. սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետի պահանջներով` 1. Վերը նշված 996.1քմ արոտավայրը փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի, մասնավորապես՝ վարելահողի: 2. Հաստատել քաղ. Հմայակ Արարատի Հակոբյանին պատկանող Դիլիջան քաղաքի Չախոյի ձորում գտնվող 0.42447հա գյուղատնտեսական նշանակության հողամասի գլխավոր հատակագիծը /կցվում է հողամասի հատակագիծը/: 3. Պարտավորեցնել քաղ. Հմայակ Հակոբյանին. 1) Դիմել ՀՀ կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` վերոգրյալ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն վերագրանցելու նպատակով: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|