Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի համաձայն` սեփականության իրավունքի վկայական թիվ 21072023-11-0076, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց, 4-րդ նրբ․ թիվ 23/1 հասցեի բնակելի տունը 500․0քմ տնամերձ հողամասով պատկանում է քաղ. Արմեն Ալեքսանի Արշամյանին և Գայանե Համբարձումի Ամատունյանին: Վերջիններս դիմել են Դիլիջանի համայնքի ղեկավարին՝ նշված հողամասին կից, Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց, 4-րդ նրբ․ թիվ 19/4 հասցեի 498․8քմ հողամասն ընդլայնման կարգով իրենց օտարելու խնդրանքով:
Համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 498․8քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում: Նշված հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը գրանցված է /սեփականության վկայական թիվ՝ 25122024-11-0043/:
Համայնքի ավագանին 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 847-Ա որոշմամբ համաձայնություն է տվել նշված 498․8քմ հողամասն ընդլայնման կարգով քաղ. Արմեն Ալեքսանի Արշամյանին և Գայանե Համբարձումի Ամատունյանին օտարելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66 հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի դրույթները և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով`
1.Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց, 4-րդ նրբ․ թիվ 23/1 բնակելի տան 500․0քմ տնամերձ հողամասին կից գտնվող, Կալինինի փողոց, 4-րդ նրբ․ թիվ 19/4 հասցեի 498․8քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով /ընդլայնման կարգով/ օտարել քաղ. Արմեն Ալեքսանի Արշամյանին և Գայանե Համբարձումի Ամատունյանին: Հողամասի արժեքը կազմում է 3408949 դրամ:
2.Քաղ. Արմեն Ալեքսանի Արշամյանին և Գայանե Համբարձումի Ամատունյանին պատկանող, Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց, 4-րդ նրբ․ թիվ 23/1 հասցեի 500․0քմ և Կալինինի փողոց, 4-րդ նրբ․ թիվ 19/4 հասցեի 498․8քմ մակերեսներով հողամասերի միավորման արդյունքում առաջացած 998․8քմ հողամասը հասցեակոչել Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Կալինինի փողոց, 4-րդ նրբ․ թիվ 23/1 հասցեով:
3.Կնքել հողի առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները՝ պետական գրանցման:
4.Պարտավորեցնել քաղ. Արմեն Արշամյանին և Գայանե Ամատունյանին.
1)Դիլիջանի համայնքապետարանի 900405051104 հաշվարկային հաշվին մուծել հողամասի կադաստրային արժեքը` 3408949 /երեք միլիոն չորս հարյուր ութ հազար ինը հարյուր քառասունինը/ դրամ, վերջինիս մուծման անդորրագիրը սույն որոշման անբաժանելի մասն է:
2)Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
3)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: