Դիլիջանի համայնքի ղեկավարի 2025թ. օգոստոսի 21-ի թիվ 598-Ա որոշմամբ, 2025թ. սեպտեմբերի 22-ին կառուցապատման իրավունքի մրցույթի էր ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի հողերից 300․0քմ հողամասը / ԼՈՏ-1(ՔԿ-25), ք. Դիլիջան, Մյասնիկյան փողոց, թիվ 17/4 /, մինչև 2060թ. դեկտեմբերի 31-ը ժամկետով, ոչ հիմնական շինությունների կառուցման նպատակով, 45000 դրամ տարեկան վճարի մեկնարկային գնով:
Կայացած մրցույթում 47250 դրամ տարեկան վճարի առավելագույն գնով հաղթեց Դիլիջան քաղաքի, Կամարինի փողոց, 1-ին նրբ․ թիվ 22 տան բնակիչ Կարեն Մանթաշյանը, որի մասին մրցութային հանձնաժողովի կողմից կազմվեց թիվ 1 արձանագրությունը:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները`
1.Հաստատել Դիլիջան համայնքի հողամասերը վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրող մրցութային հանձնաժողովի թիվ 1 արձանագրությունը և Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի հողերից 300․0քմ հողամասը / ԼՈՏ-1(ՔԿ-25), ք. Դիլիջան, Մյասնիկյան փողոց, թիվ 17/4, ոչ հիմնական շինությունների կառուցման նպատակով, մինչև 2060թ. դեկտեմբերի 31-ը ժամկետով, կառուցապատման իրավունքով տրամադրել Դիլիջան քաղաքի, Կամարինի փողոց, 1-ին նրբ․ թիվ 22 տան բնակիչ Կարեն Մանթաշյանին: Հողամասի տարեկան վճար սահմանել մրցույթում առաջարկված առավելագույն գինը, այն է` 47250 դրամ:
2.Կնքել հողի կառուցապատման իրավունքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները` պետական գրանցման:
3.Պարտավորեցնել քաղ. Կարեն Մանթաշյանին.
1)Հողամասի կառուցապատումն իրականացնել Դիլիջանի համայնքապետարանի կողմից տրված 22.09.2025թ. թիվ 1 (ՔԿ-25) ճարտարապետահատակագծային առաջադրանքի համաձայն:
2)Դիլիջանի համայնքապետարանի 900405051682 հաշվարկային հաշվին մուծել մրցույթի արդյունքում ձևավորված տարեկան վճարը, այն է` 47250 /քառասունյոթ հազար երկու հարյուր հիսուն/ դրամ, ընդ որում մրցույթի անցկացման օրը մուծված 2250 /երկու հազար երկու հարյուր հիսուն/ դրամ նախավճարը ներառվում է տարեկան վճարի մեջ, վերջիններիս մուծման անդորրագրերը սույն որոշման անբաժանելի մասն են:
3)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: