|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
20 սեպտեմբերի 2023 թվականի N 768 |
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՎՔ ԳՅՈՒՂԻ <<ՏՐԱՍԻ ՖԵՐՄԵՔ>> ԿՈՉՎՈՂ ՀԱՆԴԱՄԱՍԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻՑ 0.05ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՔԱՂ․ ՍԱՄՎԵԼ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղ․ Սամվել Մելիքսեթյանը՝ Դիլիջան համայնքի Հովք գյուղի <<Տրասի ֆերմեք>> կոչվող հանդամասի գյուղատնտեսական նշանակության հողերից 0.05հա մակերեսով հողամասը որպես խոտհարք օգտագործելու իրավունք ստանալու խնդրանքով։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թ․ հոկտեմբերի 28-ի թիվ 1477-Ն որոշման 1-ին կետի պահանջներով՝ 1․Քաղ․ Սամվել Մելիքսեթյանին տրամադրել Դիլիջան համայնքի Հովք գյուղի <<Տրասի ֆերմեք>> կոչվող հանդամասի գյուղատնտեսական նշանակության հողերից 0.05հա մակերեսով խոտհարքից օգտվելու իրավունք՝ 1 տարի ժամկետով։ 2․Խոտհարքից օգտվելու տարեկան վճարի չափը սահմանել 3000դրամ։ 3․Քաղաքացու հետ կնքել պայմանագիր՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010թ․ հոկտեմբերի 28-ի թիվ 1477-Ն որոշմամբ սահմանված կարգով։ 4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |
ՀՀ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|