Այսօր: Կիրակի, 11 Մայիսի 2025թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 51
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 767
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 սեպտեմբերի 2023 թվականի N 767

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՂԱՐԾԻՆ ԳՅՈՒՂԻ 12-ՐԴ ՓՈՂՈՑ 1-ԻՆ ՆՐԲ․ ԹԻՎ 4 ՀԱՍՑԵԻ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի թիվ 2104162 վկայականի՝ Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 12-րդ փողոց 1-ին նրբ․ թիվ 4 հասցեի 1320.0քմ հողամասը հանդիսանում է քաղաքացիներ Սեյրան, Անժելա և Արսեն Բադալյանների սեփականությունը: Վերջիններս դիմել են Դիլիջանի համայնքի ղեկավարին՝ նշված հասցեում ինքնակամ կառուցված բնակելի տունը և օժանդակ շինությունը օրինական ճանաչելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ համաձայն պետականորեն լիցենզավորված անձի կողմից կազմված հատակագծի` Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 12-րդ փողոց 1-ին նրբ․ թիվ 4 հասցեի հողամասում առկա է ինքնակամ կառուցված 319.24քմ ընդհանուր արտաքին մակերեսով բնակելի տուն և 30.8քմ արտաքին մակերեսով օժանդակ շինություն՝ անասնաշենք /կցվում է գլխավոր հատակագիծը/: Հանձնաժողովը նշում է, որ նշված ինքնակամ շինությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով սահմանված օրինականացման պայմաններին, չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոնների առանց էական խախտումների, առկա է հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը՝ ծածկագիր թիվ 2023DBFTDZ: Հանձնաժողովը առաջարկություն է ներկայացրել  համայնքի ղեկավարին, վերոգրյալ 319.24քմ ընդհանուր արտաքին մակերեսով բնակելի տունը և 30.8քմ արտաքին մակերեսով օժանդակ շինությունը օրինականացնելու վերաբերյալ: Վերջիններիս օրինականացման համար օրենքով նախատեսված վճարի չափը կազմում է 565006 /հինգ հարյուր վաթսունհինգ հազար վեց/ դրամ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ բաժնի, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188 հոդվածի 4-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով`

1.Քաղաքացիներ Սեյրան Ցոլակի Բադալյանի (ծնված 31.03.1950թ.), Անժելա Արշալույսի Բադալյանի (ծնված 10.04.1951թ.) և Արսեն Սեյրանի Բադալյանի (ծնված 01.07.1971թ.) սեփականությունը հանդիսացող՝ Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 12-րդ փողոց 1-ին նրբ․ թիվ 4 հասցեի հողամասում ինքնակամ կառուցված 319.24քմ ընդհանուր արտաքին մակերեսով բնակելի տունը և 30.8քմ արտաքին մակերեսով օժանդակ շինությունը /անասնաշենք/ ճանաչել օրինական:
2.Պարտավորեցնել համասեփականատերերին.
1)Սույն որոշումը կայացնելու պահից 60 օրյա ժամկետում (չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած) համայնքապետարանի 900405051690 հաշվարկային հաշվին մուծել վերոգրյալ շինությունների օրինականացման դիմաց գանձվող օրենքով սահմանված վճարը, այն է՝ 565006 /հինգ հարյուր վաթսունհինգ հազար վեց/ դրամ, վերջինիս վճարման անդորրագիրը սույն որոշման անբաժանելի մասն է:
2)Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու /վերագրանցելու/ նպատակով:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀՀ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner