Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Էմմա Պողոսովան՝ Դիլիջան համայնքի Խաչարձան գյուղի 11-036-0011-0018 կադաստրային ծածկագրով 0,351 հա հողամասին և բնակելի տանը հասցե տալու խնդրանքով։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ․ դեկտեմբերի 29-ի Թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով՝
1․ Դիլիջան համայնքի Խաչարձան գյուղի 11-036-0011-0018 կադաստրային ծածկագրով 0,351 հա մակերեսով հողամասին և բնակելի տանը տրամադրել հասցե՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, գ․ Խաչարձան 1 փողոց, թիվ 50
2․ Պարտավորեցնել քաղ․ Էմմա Պողոսովային
<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2022 թ․ դեկտեմբերի 01-ի թիվ 234 -Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները։
3․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։