Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի համաձայն` սեփականության իրավունքի վկայական թիվ 20122014-11-0012, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոց, 2-րդ նրբ․ թիվ 50/1 հասցեի բնակելի տունը 500․0քմ տնամերձ հողամասով պատկանում է քաղ. Սիրամարգ Դավիթի Եգանյանին: Վերջինս դիմել է Դիլիջանի համայնքի ղեկավարին՝ նշված հողամասին կից, Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոց, թիվ 52/5 հասցեի 499․4քմ հողամասն ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով:
Համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 499․4քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում: Նշված հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը գրանցված է /սեփականության վկայական թիվ՝ 09092025-11-0030/:
Համայնքի ավագանին 2025թ. հոկտեմբերի 09-ի թիվ 985-Ա որոշմամբ համաձայնություն է տվել նշված 499․4քմ հողամասն ընդլայնման կարգով քաղ. Սիրամարգ Դավիթի Եգանյանին օտարելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66 հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի դրույթները և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով`
1.Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոց, 2-րդ նրբ․ թիվ 50/1 բնակելի տան 500․0քմ տնամերձ հողամասին կից գտնվող, Սայաթ-Նովայի փողոց, թիվ 52/5 հասցեի 499․4քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով /ընդլայնման կարգով/ օտարել քաղ. Սիրամարգ Դավիթի Եգանյանին: Հողամասի արժեքը կազմում է 3413050 դրամ:
2.Քաղ. Սիրամարգ Դավիթի Եգանյանին պատկանող, Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոց, 2-րդ նրբ․ թիվ 50/1 հասցեի 500․0քմ և Սայաթ-Նովայի փողոց, թիվ 52/5 հասցեի 499․4քմ մակերեսներով հողամասերի միավորման արդյունքում առաջացած 999․4քմ հողամասը հասցեակոչել Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Սայաթ-Նովայի փողոց, թիվ 52/5 հասցեով:
3.Կնքել հողի առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները՝ պետական գրանցման:
4.Պարտավորեցնել քաղ. Սիրամարգ Եգանյանին.
1)Դիլիջանի համայնքապետարանի 900405051104 հաշվարկային հաշվին մուծել հողամասի կադաստրային արժեքը` 3413050 /երեք միլիոն չորս հարյուր տասներեք հազար հիսուն/ դրամ, վերջինիս մուծման անդորրագիրը սույն որոշման անբաժանելի մասն է:
2)Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
3)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: