Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի համաձայն` սեփականության իրավունքի վկայական թիվ 23092024-11-0012, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի 11-003-0408-0018 ծածկագրով 316․6քմ գյուղատնտեսական նշանակության հողամասը պատկանում է քաղ. Արտաշես Վալերիի Մովսեսյանին: Վերջինս դիմել է Դիլիջանի համայնքի ղեկավարին՝ նշված հողամասին կից, Դիլիջան քաղաքի 11-003-0408-0019 ծածկագրով 40․8քմ և 11-003-0408-0001 ծածկագրով 62․9քմ հողամասերն ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով:
Համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 40․8քմ և 62․9քմ հողամասերը չեն համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները: Նշված հողամասերի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը գրանցված է /սեփականության վկայական թիվ՝ 04122024-11-0040 և 17122024-11-0034/:
Համայնքի ավագանին 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 838-Ա որոշմամբ համաձայնություն է տվել նշված 40․8քմ և 62․9քմ հողամասերն ընդլայնման կարգով քաղ. Արտաշես Վալերիի Մովսեսյանին օտարելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66 հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի պահանջները և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով`
1.Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի 11-003-0408-0018 ծածկագրով 316․6քմ հողամասին կից գտնվող, Դիլիջան քաղաքի 11-003-0408-0019 ծածկագրով 40․8քմ և 11-003-0408-0001 ծածկագրով 62․9քմ հողամասերն ուղղակի վաճառքի ձևով /ընդլայնման կարգով/ օտարել քաղ. Արտաշես Վալերիի Մովսեսյանին: Հողամասերի արժեքը կազմում է 4692 դրամ և 7234 դրամ:
2.Կնքել հողի առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները՝ պետական գրանցման:
3.Պարտավորեցնել քաղ. Արտաշես Մովսեսյանին.
1)Դիլիջանի համայնքապետարանի 900405051104 հաշվարկային հաշվին մուծել հողամասերի կադաստրային արժեքը` 4692 /չորս հազար վեց հարյուր իննսուներկու/ դրամ և 7234 /յոթ հազար երկու հարյուր երեսունչորս/ դրամ, վերջինիս մուծման անդորրագիրը սույն որոշման անբաժանելի մասն են:
2)Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
3)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: