Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. հունվարի 31-ի թիվ 169-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց թիվ 73/2 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Բաբկեն Դիմիտրու Հակոբյանի կողմից ինքնակամ կառուցված 52․14քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 14022024-11-0007/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Բաբկեն Հակոբյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց թիվ 73/2 հասցեի ավտոտնակը՝ 52․14քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 31․9քմ հողամասը, համապատասխանաբար, 120757 դրամ և 218015 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 31․9քմ հողամասը քաղ. Բաբկեն Դիմիտրու Հակոբյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց թիվ 73/2 հասցեի ավտոտնակը՝ 52․14քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 31․9քմ հողամասը, համապատասխանաբար, 120757 դրամ և 218015 դրամ արժեքներով քաղ. Բաբկեն Դիմիտրու Հակոբյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |