Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. դեկտեմբերի 19-ի թիվ 1332-Ա որոշմամբ 2025թ. հունվարի 20-ին աճուրդի էր ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից 240․8քմ հողամաս /Լոտ-107 (ՔՀ-24)/, Դիլիջան քաղաքի, Կամոյի փողոց, թիվ 1/3 հասցեում հասարակական կառուցապատման նպատակով, 1685600 դրամ մեկնարկային գնով:
Կայացած աճուրդում 1685600 դրամ առավելագույն գնով հաղթեց Երևան քաղաքի, Գևորգյան փողոց, 74 շենք, թիվ 12 բնակարանի բնակիչ Արթուր Խաչատրյանը, որի մասին Դիլիջան համայնքի հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի կողմից կազմվեց թիվ 9 արձանագրությունը:
Նշված հողամասը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հող, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի, 68-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները`
1.Հաստատել Դիլիջան համայնքի հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի թիվ 9 արձանագրությունը և Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից Դիլիջան քաղաքի, Կամոյի փողոց, թիվ 1/3 հասցեի 240․8քմ մակերեսով հողամասը հասարակական կառուցապատման նպատակով օտարել Երևան քաղաքի, Գևորգյան փողոց, 74 շենք, թիվ 12 բնակարանի բնակիչ Արթուր Խաչատրյանին:
2.Կնքել հողի առուվաճառքի պայմանագիրը, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները` պետական գրանցման:
3.Պարտավորեցնել քաղ. Արթուր Խաչատրյանին.
1)Դիլիջանի համայնքապետարանի 900405051104 հաշվարկային հաշվին մուծել աճուրդի սակարկությունների արդյունքում ձևավորված առավելագույն գինը, այն է` 1685600 /մեկ միլիոն վեց հարյուր ութսունհինգ հազար վեց հարյուր/ դրամ, ընդ որում աճուրդի անցկացման օրը մուծված 842800 /ութ հարյուր քառասուներկու հազար ութ հարյուր/ դրամ նախավճարը ներառվում է հողի օտարման գնի մեջ, վերջիններիս մուծման անդորրագրերը սույն որոշման անբաժանելի մասն են:
2)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: