|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
02 հոկտեմբերի 2023 թվականի N 832 |
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԱՐԱԼԱՆՋԻ ՓՈՂՈՑ 6-ՐԴ ՆՐԲ․ ԹԻՎ 22/1 ՀԱՍՑԵԻ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Դիլիջան համայնքի ղեկավարին են դիմել քաղաքացի Արամ Ամիրյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Սարալանջի փողոց 6-րդ նրբ․ թիվ 22/1 հասցեի՝ իր սեփականությունը հանդիսացող 0.096հա հողամասում հասարակական նշանակության օբյեկտի (հանգստյան տան) կառուցման նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) ստանալու խնդրանքով: Քաղաքացուն տրամադրված 20.09.2023թ. թիվ Ա1-131 նախագծման թույլտվության համաձայն՝ նախատեսվում է նշված 0.096հա հողամասի գործառնական նշանակությունը փոխել որպես հասարակական կառուցապատման հող: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման 24-րդ կետի 3) ենթակետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի դրույթներով` 1.Քաղաքացի Արամ Ամիրյանի սեփականությունը հանդիսացող՝ Դիլիջան քաղաքի Սարալանջի փողոց 6-րդ նրբ․ թիվ 22/1 հասցեի 0.096հա հողամասի գործառնական նշանակությունը փոխել որպես հասարակական կառուցապատման: 2.Պարտավորեցնել քաղ․ Արամ Ամիրյանին. 1)Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված փոփոխությունը պետականորեն գրանցելու նպատակով: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |
ՀՀ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|