Համաձայն 2016թ. հունիսի 07-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի և սեփականության իրավունքի վկայագրերի՝ Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոց թիվ 52 հասցեի բնակելի տան և տնամերձ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ձեռք են բերել քաղաքացիներ Սամվել Հայկազի Ենգիբարյանը և Մարուս Ոսկանի Ենգիբարյանը: Վերջիններս դիմել են Դիլիջանի համայնքի ղեկավարին՝ նշված բնակելի տան և հողամասի փաստաթղթային կարգավիճակը որոշելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ ըստ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի, Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոց թիվ 52 հասցեի տնամերձ հողամասը բաղկացած է 2 գույքային միավորներից, որոնց ընդհանուր մակերեսի չափը կազմում է 600.0քմ: Պետական որակավորում ունեցող անձի կողմից կազմված սխեմայի համաձայն՝ նշված տնամերձ հողամասը բաղկացած է 600.0քմ և 300.0քմ փաստացի չափերով հողամասերից: Հանձնաժողովը նշում է, որ նշված տնամերձ հողամասի կազմում փաստացի ավել օգտագործվում է 300.0քմ հողամաս, որի նկատմամբ Հայաստանի Հանրապետության 2008թ. հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի ուժով սեփականատերերը ձեռք են բերում սեփականության իրավունք /կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը/: Նշված 300.0քմ հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ:
Նշված տնամերձ հողամասում առկա բնակելի տան ձևափոխությունների և կցակառուցումների շինարարական աշխատանքներն իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, քաղաքաշինական նորմերի առանց էական խախտումների: Վերջիններիս նկատմամբ Հայաստանի Հանրապետության 2008թ. հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի ուժով քաղաքացիներ Սամվել Հայկազի Ենգիբարյանը և Մարուս Ոսկանի Ենգիբարյանը ձեռք են բերում սեփականության իրավունք:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, Հայաստանի Հանրապետության 2008թ. հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի 2-րդ հոդվածի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով`
1.Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոց թիվ 52 հասցեի տնամերձ հողամասի կազմում փաստացի ավել օգտագործվող 300.0քմ հողամասի, բնակելի տան ձևափոխությունների և կցակառուցումների նկատմամբ ճանաչել քաղաքացիներ Սամվել Հայկազի Ենգիբարյանի (ծնված 05.12.1961թ.) և Մարուս Ոսկանի Ենգիբարյանի (ծնված 08.02.1939թ.) սեփականության իրավունքը: Այսպիսով, Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոց թիվ 52 հասցեի տնամերձ հողամասը բաղկացած է երկու գույքային միավորներից՝ 600.0քմ և 300.0քմ մակերեսներով:
2.Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոց թիվ 52 հասցեի տնամերձ հողամասի երկրորդ գույքային միավոր հանդիսացող 300.0քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե` Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Սայաթ-Նովայի փողոց, թիվ 54/1:
3.Պարտավորեցնել քաղ. համասեփականատերերին.
1) Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
2)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: