|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
07 հոկտեմբերի 2025 թվականի N 695 |
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ, 11-003-0205-0003 ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՄԻ ՄԱՍԻ /1330.0ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ/ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՊԵՏԱԿԱՆՈՐԵՆ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի ընթացիկ հաշվառման և հողային հաշվեկշռի կազմման նպատակով, Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը առաջարկություն է ներկայացրել համայնքի ղեկավարին Դիլիջան համայնքի վարչական սահմաններում ընդգրկված 11-003-0205-0003 ծածկագրով հողամասի մի մասի` 1330.0քմ հողամասի նկատմամբ պետականորեն գրանցել համայնքի սեփականության իրավունքը /կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը/: Նշված հողամասը հանդիսանում է համայնքի սեփականությունը համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 21 հուլիսի 2005 թվականի թիվ 1767-Ն որոշման: Ըստ համայնքի կադաստրային քարտեզի՝ նշված 1330.0քմ հողամասը ընդգրկված է «Բնակավայրերի հողերի» կազմում, որպես «այլ հողեր»: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ կետի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և 43-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի պահանջներով` 1.Նշված 1330.0քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել որպես հասարակական կառուցապատման և հաշվառել համայնքի հողերի ֆոնդի տարեկան հաշվեկշռում: 2.Դիմել ՀՀ կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ՝ Դիլիջանի համայնքի հողերի կադաստրային քարտեզի 11-003-0205-0003 ծածկագրով հողամասի մի մասի` 1330.0քմ մակերեսով հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|