Համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 2055343 վկայականի` Դիլիջան քաղաքի Անդրանիկի փողոց 2-րդ նրբ․ թիվ 20/2 հասցեի 27.0քմ հողամասը հանդիսանում քաղ. Սուրեն Աշոտի Ուլիխանյանի սեփականությունը: Վերջինս դիմել է Դիլիջանի համայնքի ղեկավարին՝ նշված հողամասում առկա ինքնակամ շինությունն օրինականացնելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ համաձայն պետականորեն լիցենզավորված անձի կողմից կազմված հատակագծի` Դիլիջան քաղաքի Անդրանիկի փողոց 2-րդ նրբ․ թիվ 20/2 հասցեի հողամասում առկա է ինքնակամ կառուցված կիսակառույց շինություն, որի մի մասը՝ 9.2մ արտաքին մակերեսով, գտնվում է նշված հողամասին կից 9.2քմ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում: Քաղաքացու սեփականությունը հանդիսացող հողամասերում կառուցված մասի արտաքին մակերեսը կազմում է 27.0քմ /գլխավոր հատակագիծը կցվում է/:
Հանձնաժողովը նշում է, որ նշված ինքնակամ շինությունը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով սահմանված օրինականացման պայմաններին, չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված է քաղաքաշինական նորմերի ու կանոնների առանց էական խախտումների, առկա են հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքները /ծածկագրեր՝ թիվ 2023YFYH6U և 2023XHDY6K/: Հանձնաժողովը առաջարկություն է ներկայացրել համայնքի ղեկավարին, վերոգրյալ ինքնակամ կառուցված կիսակառույց շինության օրինականացման վերաբերյալ: Ընդ որում, քաղաքացու սեփականությունը հանդիսացող հողամասում կառուցված 27.0քմ արտաքին մակերեսով մասի օրինականացման համար օրենքով նախատեսված վճարի չափը կազմում է 125064 ՀՀ դրամ: Ըստ համայնքի կադաստրային քարտեզի՝ Անդրանիկի փողոց 2-րդ նրբ․ թիվ 20/2 հասցեի և վերջինիս կից 9.2քմ հողամասերը ընդգրկված են «Բնակավայրերի հողերի» կազմում, որպես «այլ հողեր»:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 731-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի, 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման IV բաժնի և 2011թ. դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման 24-րդ կետի 3-րդ ենթակետի, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188 հոդվածի 2-րդ և 4-րդ մասերի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով`
1․ Վերոնշյալ 27.0քմ և 9.2քմ մակերեսներով հողամասերի գործառնական նշանակությունները փոփոխել որպես հասարակական կառուցապատման և հաշվառել համայնքի հողերի ֆոնդի տարեկան հաշվեկշռում:
2. Քաղ. Սուրեն Աշոտի Ուլիխանյանի սեփականությունը հանդիսացող, Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի, Անդրանիկի փողոց, 2-րդ նրբ․ թիվ 20/2 հասցեի 27.0քմ հողամասում առկա ինքնակամ կառուցված կիսակառույց շինությունը, որի մի մասը կառուցված է քաղաքացու սեփականությունը հանդիսացող հողամասին կից համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում՝ ճանաչել օրինական:
3. Դիլիջան քաղաքի Անդրանիկի փողոց 2-րդ նրբ․ թիվ 20/2 հասցեի 27.0քմ հողամասին կից գտնվող 9.2քմ հողամասին տրամադրել հասցե՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Անդրանիկի փողոց 1-ին նրբ․ թիվ 13/3:
4. Սույն որոշումը՝ կից հատակագծով, ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ՝ վերը նշված 9.2քմ ընդհանուր արտաքին մակերեսով կիսակառույց շինության և վերջինիս զբաղեցրած 9.2քմ հողամասի նկատմամբ Դիլիջան համայնքի սեփականության իրավունքը գրանցելու նպատակով:
5. Գրավոր առաջարկություն ներկայացնել վերոհիշյալ ինքնակամ շինարարությունն իրականացրած անձին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման IV հոդվածի 35 կետով առաջադրված գներով նշված հողամասի և ինքնակամ շինության ձեռք բերման նպատակով:
6. Պարտավորեցնել քաղ. Սուրեն Ուլիխանյանին.
1)Սույն որոշումը կայացնելու պահից 60 օրյա ժամկետում (չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած) համայնքապետարանի 900405051690 հաշվարկային հաշվին մուծել քաղաքացիների սեփականությունը հանդիսացող հողամասում ինքնակամ կառուցված շինության օրինականացման դիմաց գանձվող օրենքով սահմանված վճարը, այն է` 125064 /հարյուր քսանհինգ հազար վաթսունչորս/ դրամ, վերջինիս վճարման անդորրագիրը սույն որոշման անբաժանելի մասն է:
2)Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու /վերագրանցելու/ նպատակով:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: