|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
30 հոկտեմբերի 2024 թվականի N 1143 |
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԹԻՎ 49 ԱՎԱՐՏԱԿԱՆ ԱԿՏԸ (ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ) ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ Դիլիջանի համայնքի ղեկավարի կողմից 2024 թվականի հուլիսի 25-ին քաղ․ Կարեն Քանանյանին տրամադրվել էր Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Ուսանողական փողոց թիվ 47 հասցեում կառուցված հյուրատան թիվ 49 ավարտական ակտը (շահագործման թույլտվություն): Հաշվի առնելով այն փաստը, որ համապատասխան որակավորված ֆիզիկական անձի (տվյալ կառույցի չափագրությունը կազմած մասնագետի) կողմից իրականացված չափագրության մեջ առաջացել է փոփոխություն, e-cadsatre.am կայքում գեներացված չափագրման փաթեթի ծածկագիրը փոփոխվել է (2024RM4DPJ), հանձնաժողովը առաջարկություն է ներկայացրել համայնքի ղեկավարին չեղյալ ճանաչել 2024 թվականի հուլիսի 25-ին տրամադրված թիվ 49 ավարտական ակտը (շահագործման թույլտվություն) և քաղ․ Կարեն Քանանյանին տրամադրել նոր ավարտական ակտ (շահագործման թույլտվություն): Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 38.1 հոդվածի և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24 կետի դրույթներով` 1.Դիլիջանի համայնքի ղեկավարի կողմից 2024 թվականի հուլիսի 25-ին տրված թիվ 49 ավարտական ակտը (շահագործման թույլտվություն) չեղյալ ճանաչել: 2.Քաղ․ Կարեն Քանանյանին տրամադրել նոր ավարտական ակտ (շահագործման թույլտվություն): 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|