Այսօր: Չորեքշաբթի, 8 Հոկտեմբերի 2025թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 337
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
08.10.25 Հանդիպում գյուղական բնակավայրերի բնակիչների հետ

Գյուղական բնակավայրերում այսօր շարունակվել են համայնքի ղեկավարի հանդիպումները բնակիչների հետ: Դավիթ Սարգսյանն այցելել է Հովք, Գոշ, Հաղարծին և Թեղուտ գյուղական բնակավայրեր, հանդիպել բնակիչներին, լսել նրանց բարձրաձայնած հարցերը և առաջարկել համապատասխան լուծումներ:

07.10.25 Հանդիպում գյուղական բնակավայրերի բնակիչների հետ

Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանն այսօր այցելել է գյուղական բնակավայրեր` հանդիպելու բնակիչներին և լսելու նրանց կողմից բարձրաձայնված հարցերը: Համայնքի ղեկավարը շրջայց է կատարել Աղավնավանք բնակավայրում կառուցվող նոր դպրոցի տարածքում՝ ծանոթանալով շինարարական աշխատանքների ընթացքին։ Այնուհետև հանդիպել բնակիչների հետ` քննարկել նրանց հուզող խնդիրները և դրանց հնարավոր լուծման տարբերակները:

07.10.25 Այսօր գրադարանավարի օրն է

Սիրելի՛ գրադարանավարներ,
Սրտանց շնորհավորում ենք բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ։ Դուք այն մարդիկ եք, ովքեր ամեն օր պահպանում և տարածում են գիտելիքի ու մշակույթի լույսը։ Ձեր շնորհիվ գրադարանները մնում են ոչ միայն գրքերի պահոց, այլև մի վայր, որտեղ մարդիկ գտնում են իրենց մտածելու, ստեղծելու և ոգեշնչվելու տեղը։ Շնորհակալություն ձեր համբերատար, պատասխանատու և նվիրված աշխատանքի համար։
Թող ձեր աշխատանքը միշտ լինի գնահատված, իսկ գրքերի հանդեպ սերը՝ անսպառ։
Շնորհավոր տոնդ, սիրելի՛ գրադարանավար։

05.10.25 Դիլիջան համայնքի ղեկավարի շնորհավորական ուղերձը Ուսուցիչների միջազգային օրվա առթիվ
Հարգելի՛ ուսուցիչներ և մանկավարժներ,Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ։Այո՛, հեշտ չէ լինել Ուսուցիչ և այն ընտրելն էլ մեծ պատասխանատվություն է: Սակայն ի ուրախություն բոլորիս՝ բոլոր ժամանակներում էլ մենք ունեցել ենք հրաշալի մանկավարժներ՝ սերունդ կերտող, արժեհամակարգ ձևավորող և մարդ դաստիարակելու բարձրագույն առաքելությամբ օժտված։ Նրանց ջանադրությամբ ու նվիրումով էլ այսօր ձևավորվում է մեր երկրի ապագան։Խորին երախտագիտությունս եմ հայտնում յուրաքանչյուրիդ՝ ձեր առաքելության, համբերատար ջանքերի ու մանկավարժի կոչմանը հավատարիմ լինելու համար, ինչի շնորհիվ մեր երեխաները դառնում են կրթված, պատասխանատու և արժանի քաղաքացիներ։Մաղթում եմ ձեզ առողջություն, ստեղծագործական նոր ձեռքբերումներ և նոր ... Մանրամասն
01.10.25 Այսօր Տարեցների միջազգային օրն է

Սիրելի՛ մեծահասակներ,
Սիրով շնորհավորում ենք Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ։
Մեր երախտագիտությունն ենք հայտնում յուրաքանչյուրիդ ձեր կյանքի փորձի, իմաստության և ձեր սերունդների դաստիարակության գործում ունեցած ներդրման համար։ Դուք մեր ընտանիքների հենասյունն եք, մեր մշակույթի և ավանդույթների պահպանողները։
Մաղթում ենք ձեզ առողջություն, երկար տարիների երջանկություն ձեր սիրելի մարդկանց շրջապատում։ Թող յուրաքանչյուր օր ձեզ համար լինի ուշադրությամբ, խնամքով և սիրով լի։

29.09.25 Քաղաքացիների ընդունելություն գյուղական բնակավայրերում

Հարգելի՛ բնակիչներ,
Տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 7-ին և 8-ին Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը կլինի գյուղական բնակավայրերում՝ հանդիպելու տեղի բնակիչներին և լսելու նրանց կողմից բարձրաձայնվող հարցերը:
Ստորև տեսե՛ք հանդիպումների անցկացման վայրը և ժամանակացույցը:
Հոկտեմբերի 7
Ժամը 11:00–ին Աղավնավանք բնակավայրի վարչական շենք
Ժամը 12:00–ին Խաչարձան բնակավայրի վարչական շենք
Ժամը 13:00–ին Գոշ բնակավայրի վարչական շենք
Հոկտեմբերի 8
Ժամը 11:00–ին Հովք բնակավայրի վարչական շենք
Ժամը 12:00–ին Հաղարծին բնակավայրի վարչական շենք
Ժամը 13:00–ին Թեղուտ բնակավայրի վարչական շենք

29.09.25 Հանրային քննարկումների մասին իրազեկում

- Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Թեղուտ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Հաղարծին էքստրիմ» ՍՊԸ–ի կողմից Թեղուտ բնակավայրում զիփլայնի վերակառուցման վերաբերյալ առաջին հանրային քննարկումը:
- Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 12:00-ին, Դիլիջանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա Թաղամաս ՍՊԸ–ի կողմից Շահումյան 17/20 հասցեում «Մայրի» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման աշխատանքների վերաբերյալ առաջին հանրային լսումը:

25.09.25 Նոր համագործակցության հուշագրի ստորագրման արարողություն Դիլիջանում
Դիլիջանի համայնքապետարանում տեղի ունեցավ համագործակցության հուշագրի ստորագրման արարողություն Դիլիջանի համայնքապետարանի, Գրին Ռոք բարեգործական հիմնադրամի և «Դրոններով մրցավազքի Հայաստանի ֆեդերացիա» կրթական-սպորտային ՀԿ-ի միջև։Հուշագրով նախատեսվում է համայնքապատկան տարածքում հիմնել «Ծիրան» թեք ակադեմիա, որի նպատակն է Դիլիջանում ստեղծել ժամանակակից կրթական և ստեղծարար հարթակ։ Ակադեմիան հնարավորություն կտա երեխաներին, պատանիներին և մեծահասակներին ստանալ գիտելիքներ ու հմտություններ նորարարական և պահանջված ոլորտներում՝- նորարարական տեխնոլոգիաներ,- օդաչուական համակարգեր և անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ),- 3D մոդելավորում,- արհեստական բանականություն և այլ բարձր տեխնոլոգիական ուղղություններ։Ծրագրի ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Հաշվետվություն
 2021-2022թթ. զեկույց
թիվ 6 արտահերթ նիստ 21.01.2022
 Ավագանու թիվ 5 նիստ  29.12.2021
Ավագանու թիվ 4 նիստ
Ավագանու թիվ 3 նիստ   30.11.2021
Ավագանու թիվ 2 նիստ 16.11.2021
2021-2026 թթ. Դիլիջան համայնքի ավագանու անդրանիկ ն
Ավագանու արտահերթ նիստ 04.03.2019
Ավագանու արտահերթ նիստ 22.03.2018
Ավագանու արտահերթ նիստ - 26.01.2018
Ավագանու նիստ - 26.12.2017
Ավագանու արտահերթ նիստ  - 06.03.2018
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner