12.08.25
Այսօր Երիտասարդների միջազգային օրն է
|
Սիրելի՛ երիտասարդներ,Սրտանց շնորհավորում եմ ձեզ Երիտասարդների միջազգային օրվա առթիվ։Երիտասարդությունը յուրաքանչյուր պետության զարգացման ամենակարևոր հենասյուներից է։ Կյանքի այս շրջանը լի է երազանքներով, նախաձեռնություններով, նոր գաղափարներով, ինչպես նաև փորձություններով ու ինքնադրսևորմամբ։ Կարևոր է, որ երիտասարդ տարիքում արված ընտրությունները լինեն գիտակցված, որպեսզի ստացած գիտելիքներն ու հմտությունները ծառայեն ոչ միայն անձնական նպատակներին, այլև մեր երկրի զարգացմանն ու անվտանգության ամրապնդմանը։Վստահ եմ, որ մեր երկրում մեծանում է «ոսկե» երիտասարդություն, որը համատեղում է աշխատասիրությունը, կրթությունը, ստեղծարար միտքը և հայրենասիրությունը։ Աշխատասեր, կրթված և իրենց գործին նվիրված ...
Մանրամասն |
|
08.08.25
Ուշադրությու՛ն զբոսաշրջության ոլորտի տնտեսվարողներին
|
Տեղեկացնում ենք, որ ուժի մեջ են մտել ՀՀ «Զբոսաշրջության մասին»» օրենքի և ՀՀ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի մի շարք դրույթներ, որոնք սահմանում են պարտադիր կարգավորումներ զբոսաշրջության ոլորտում՝ վերահսկողություն իրականացնող մարմինների կողմից:Հյուրանոցային ծառայություններ մատուցող անձինք պարտավոր են՝ - հաստատել ներքին կանոնակարգ՝ սպառողի և նրա գույքի անվտանգությունը ապահովելու նպատակով,- պահպանել այդ կանոնակարգը՝ ապահովելով ՀՀ Կառավարության կողմից սահմանված նվազագույն պահանջները,- վարել տվյալներ գրանցամատյան՝ կացության ծառայություններից օգտվող անձանց վերաբերյալ, - տեսանելի վայրում տեղադրել օրենքով սահմանված տեղեկատվությունը,- ապահովել հաշմանդամություն ...
Մանրամասն |
|
08.08.25
Հանրային քննարկման իրազեկում
|
Տեղեկացնում ենք, որ օգոստոսի 22-ին՝ ժամը 11:30-ին, Դիլիջանի համայնքապետարանում տեղի կունենա «Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագիր» փաստաթղթի աշխատանքային պլանի վերաբերյալ հանրային քննարկում: Այն Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի, ՀՀ Կառավարության և Համաշխարհային բանկի նախաձեռնությունն է, որով նախատեսվում է մի շարք ներդրումներ իրականացնել զարգացման Հայաստանի տարբեր հատվածներում: Ծրագրում որպես թիրախային զարգացման կլաստեր է ընտրվել նաև Դիլիջանը: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, զբոսաշրջային գրասենյակների ներկայացուցիչներին, բնակիչներին հրավիրում ենք՝ մասնակցելու հանրային քննարկմանը:
|
|
06.08.25
Հերքում
|
Երեկ մի շարք լրատվամիջոցներով տարածվել է կեղծ տեղեկատվություն այն մասին, թե իբր Դիլիջանում խաչքար և ցայտաղբյուր կառուցելու նախաձեռնությանը տրվել է համայնքապետարանի թույլտվությունը։ Տեղեկացնում ենք, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Որևէ խաչքար կամ ցայտաղբյուր տեղադրված չէ․ համայնքապետարանի կողմից նման թույլտվություն առկա չէ:
|
|
04.08.25
Կոչ և հորդոր քաղաքացիներին
|
Հարգելի՛ քաղաքացիներ, Խնդրում ենք պահպանել մեր քաղաքի մաքրությունն ու կարգը՝ աղբը միայն նախատեսված աղբամանների մեջ նետելով։ Ձեր կողմից ցուցաբերած պատասխանատվությունը կնպաստի ավելի մաքուր, առողջ և բարեկարգ միջավայրի ձևավորմանը բոլորիս համար։ Միայն համատեղ աշխատանքով կարող ենք դարձնել մեր համայնքը ավելի մաքուր և հաճելի բնակության համար։ Շնորհակալ ենք ձեր համագործակցության համար։
|
|
01.08.25
Քաղաքացիների ընդունելություն Դիլիջան համայնքում
|
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը Դիլիջանի համայնքապետարանում կատարել է քաղաքացիների ընդունելություն: Քաղաքացիները ներկայացրել են տարբեր խնդիրներ՝ սոցիալական, առողջական և քաղաքաշինական բնույթի: Բոլոր խնդիրներն արձանագրվել են, իսկ դիմումներին ընթացք տալու համար տրվել համապատասխան հանձնարարականներ:
|
|
01.08.25
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային այցով Դիլիջանում էր
|
Մարզպետը տեղում հետևել է «Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոցի ասֆալտապատում և մայթերի հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագրի ընթացքին՝ կարևորելով պետական և տեղական իշխանությունների համատեղ ջանքերով իրականացվող նախաձեռնությունների դերը՝ համայնքների զարգացման գործում։Ծրագիրը համաֆինանսավորվում է ՀՀ կառավարության և Դիլիջանի համայնքապետարանի կողմից, իսկ դրա իրականացման համար ներդրվել է ավելի քան 894 միլիոն ՀՀ դրամ։Աշխատանքների շրջանակներում նախատեսվում է շուրջ 2380 մետր երկարությամբ փողոցի նոր ասֆալտապատում, մայթերի կառուցում, ինչպես նաև ճանապարհի արտաքին տեսքի և անվտանգության մակարդակի զգալի բարձրացում։Նշենք, որ այս սուբվենցիոն ծրագրով առաջին անգամ բարեկարգվում են նաև Գետափնյա ...
Մանրամասն |
|
30.07.25
Բնակիչների և ՀՀ Տավուշի մարզպետի հանդիպում
|
Հարգելի՛ բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ օգոստոսի 1-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը Դիլիջանի համայնքապետարանում կհանդիպի քաղաքացիների հետ՝ քննարկելու ձեզ հուզող հարցերը, առաջարկները և խնդիրները։ Ընդունելությանը մասնակցելու համար ցանկալի է նախապես գրանցվել. հեռ․ (060) 70 01 31
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |