Այսօր: Ուրբաթ, 15 Նոյեմբերի 2019թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 708
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ինչպե՞ս ստանալ ոգելից խմիչքների և/կամ ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն

Ոգելից խմիչքների և/կամ ծխախոտի վաճառքի թույլտվությունները ստանալու համար անհրաժեշտ է քաղաքացիների սպասարկման գրասենյակ ներկայացնել հայտ՝ համայնքի ղեկավարի անունով:
Թույլտվությունը տրամադրվում է հայտը ներկայացնելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում: Ոգելից խմիչքների և/կամ ծխախոտի վաճառքի համար Դիլիջան համայնքի ավագանու համապատասխան որոշմամբ սահմանվել է տեղական տուրք.

ա) Հիմնական շինության ներսում՝
տեղական տուրք, եռամսյակի համար 9000 դրամ մուծում համայնքային բյուջեի   900405051211 հաշվեհամարին;

բ) Ոչ հիմնական շինության ներսում`
տեղական տուրք, եռամսյակի համար 9000 դրամ մուծում համայնքային բյուջեի  900405051229 հաշվեհամարին;

Թույլտվությունները, համապատասխան տեղական տուրքերի վճարման դեպքում, տրամադրվում է հայտի ներկայացման տարվա համար: Դիլիջանի քաղաքապետարանի քաղաքացիների սպասարկման գրասենյակի հասցեն է` ք.Դիլիջան, Մյասնիկյան փ. 55, քաղաքապետարան, 1-ին հարկ, հեռախոս` 2-30-48:

sms spy android free spy software free free spy apps for cell phones

Տեսնել ավելին

Պատասխանատու կազմակերպություն ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Պատասխանատու անձ ԺԱՄՀԱՐՅԱՆ ԱԼԵԿՈ (ՀՀ Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ)
Ստեղծման ամսաթիվ 08/02/2006
Վերջին խմբագրման ամսաթիվ 20/02/2009
Թեմա Առեւտուր եւ սպասարկում
Իրավական հիմքը ՀՀ Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 16 հոդված; ՀՀ Տեղական տուրքերի և վճարների մասին օրենքի 7,9,10,12 հոդվածներ; Դիլիջան համայնքի ավագանու Տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի սահմանման մասին 20.01.2005թ. N2 որոշում:
Պահանջվող փաստաթղթերը ա) Պետ. ռեգիստրի վկայական;բ) Մուծման անդորրագրերը:
Փաստաթղթերի նմուշներ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, ք. Դիլիջան, Մյասնիկյան 55

(+374 268) 2-25-85

dilijan1@yahoo.com

Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner