Տեղեկացնում ենք, որ օգոստոսի 22-ին՝ ժամը 11:30-ին, Դիլիջանի համայնքապետարանում տեղի կունենա «Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագիր» փաստաթղթի աշխատանքային պլանի վերաբերյալ հանրային քննարկում: Այն Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի, ՀՀ Կառավարության և Համաշխարհային բանկի նախաձեռնությունն է, որով նախատեսվում է մի շարք ներդրումներ իրականացնել զարգացման Հայաստանի տարբեր հատվածներում:
Ծրագրում որպես թիրախային զարգացման կլաստեր է ընտրվել նաև Դիլիջանը: