Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. հունվարի 31-ի թիվ 163-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց, թիվ 65/6 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Գագիկ Վասիլի Վասիլյանի կողմից ինքնակամ կառուցված 18․8քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 08112024-11-0022/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Գագիկ Վասիլյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց, թիվ 65/6 հասցեի ավտոտնակը՝ 18․8քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 18․8քմ հողամասը, համապատասխանաբար, 43541 դրամ և 128485 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 18․8քմ հողամասը քաղ. Գագիկ Վասիլի Վասիլյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց, թիվ 65/6 հասցեի ավտոտնակը՝ 18․8քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 18․8քմ հողամասը, համապատասխանաբար, 43541 դրամ և 128485 դրամ արժեքներով քաղ. Գագիկ Վասիլի Վասիլյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |