Այսօր: Ուրբաթ, 1 Նոյեմբերի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 106
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 593
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 մայիսի 2024 թվականի N 593

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՈՇ ԳՅՈՒՂԻ Մ․ ԳՈՇԻ ՓՈՂՈՑ 3-ՐԴ ՆՐԲ․ ԹԻՎ 63 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Տիգրան Գրիշայի Հարությունյանը` Դիլիջան համայնքի Գոշ գյուղի Մ․ Գոշի փողոց 3-րդ նրբ. թիվ 63 հասցեի (անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի թիվ 10112023-11-0045 վկայական), բնակելի տան գործառնական նշանակությունը որպես հասարակականի, մասնավորապես՝ հյուրատան փոփոխելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված փոփոխությունը չի պահանջում շինարարական աշխատանքների իրականացում և առաջարկություն է ներկայացրել համայնքի ղեկավարին՝ Դիլիջան համայնքի Գոշ գյուղի Մ․ Գոշի փողոց 3-րդ նրբ. թիվ 63 հասցեի բնակելի տան գործառնական նշանակությունը որպես հասարակական նշանակության, մասնավորապես՝ հյուրատան փոփոխելու, ինչպես նաև վերջինիս սպասարկման 0.035հա հողամասի գործառնական նշանակությունը որպես հասարակական կառուցապատման փոփոխելու վերաբերյալ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002թ. փետրվարի 2-ի թիվ 88 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի դրույթներով՝

1.Քաղաքացի Տիգրան Գրիշայի Հարությունյանին պատկանող (անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի թիվ 10112023-11-0045  վկայական), Դիլիջան համայնքի Գոշ գյուղի Մ․ Գոշի փողոց 3-րդ նրբ. թիվ 63 հասցեի բնակելի տան գործառնական նշանակությունը փոփոխել որպես հասարակական նշանակության, մասնավորապես՝ հյուրատան:
2.Վերոգրյալ հյուրատան սպասարկման 0.035հա հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել որպես հասարակական կառուցապատման:
3.Պարտավորեցնել քաղ․ Տիգրան Հարությունյանին.
1)Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված փոփոխությունը պետականորեն գրանցելու նպատակով:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner