Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. սեպտեմբերի 24-ի թիվ 1020-Ա որոշմամբ, 2024թ. հոկտեմբերի 25-ին վարձակալության իրավունքի մրցույթի էր ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Գյուղատնտեսական հողերից 252․5քմ մակերեսով հողամասը, որպես արոտավայր /ԼՈՏ-12(Վ-24), Դիլիջան քաղաքի 11-003-0654-0053 ծածկագրով/, 25 տարի ժամկետով, 25250 դրամ տարեկան վարձավճարի մեկնարկային գնով:
Կայացած մրցույթում 25250 դրամ տարեկան վարձավճարի առավելագույն գնով հաղթեց Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի, Այգեստան փողոց, 2ա շենք, թիվ 3 բնակարանի բնակիչ Ռոման Հարությունյանը, որի մասին մրցութային հանձնաժողովի կողմից կազմվեց թիվ 3 արձանագրությունը:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները`
1.Հաստատել Դիլիջան համայնքի հողամասերը վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրող մրցութային հանձնաժողովի թիվ 3 արձանագրությունը և Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Գյուղատնտեսական հողերից 252․5քմ մակերեսով հողամասը որպես արոտավայր /Դիլիջան քաղաքի 11-003-0654-0053 ծածկագրով/, 25 տարի ժամկետով, վարձակալության իրավունքով, տրամադրել Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի, Այգեստան փողոց, 2ա շենք, թիվ 3 բնակարանի բնակիչ Ռոման Հարությունյանին: Հողամասի տարեկան վարձավճար սահմանել մրցույթում առաջարկված առավելագույն գինը, այն է` 25250 /քսանհինգ հազար երկու հարյուր հիսուն/ դրամ:
2.Կնքել հողի վարձակալության իրավունքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները` պետական գրանցման:
3.Պարտավորեցնել քաղ. Ռոման Հարությունյանին.
1)Դիլիջանի համայնքապետարանի 900405051344 հաշվարկային հաշվին մուծել մրցույթի արդյունքում ձևավորված տարեկան վարձավճարը, այն է` 25250 դրամ, ընդ որում մրցույթի անցկացման օրը մուծված 1263 դրամ նախավճարը ներառվում է տարեկան վարձավճարի մեջ, վերջիններիս մուծման անդորրագրերը սույն որոշման անբաժանելի մասն են:
2)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 1-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: