Դիլիջանի համայնքի ղեկավարի 2025թ. հուլիսի 11-ի թիվ 518-Ա որոշմամբ, 2025թ. օգոստոսի 12-ին վարձակալության իրավունքի մրցույթի էր ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից 671․5քմ մակերեսով հողամասը, բանջարաբուծության նպատակով /ԼՈՏ-4(Վ-25), Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի, Թբիլիսյան խճղ․, թիվ 69/8 հասցեի/, 25 տարի ժամկետով, 94010 դրամ տարեկան վարձավճարի մեկնարկային գնով:
Կայացած մրցույթում 94010 դրամ տարեկան վարձավճարի առավելագույն գնով հաղթեց Դիլիջան քաղաքի, Ուսանողական փողոց, թիվ 24/1 տան բնակիչ Էդգար Դավթյանը, որի մասին մրցութային հանձնաժողովի կողմից կազմվեց թիվ 4 արձանագրությունը:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները`
1.Հաստատել Դիլիջան համայնքի հողամասերը վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրող մրցութային հանձնաժողովի թիվ 4 արձանագրությունը և Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից 671․5քմ մակերեսով հողամասը բանջարաբուծության նպատակով /Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի, Թբիլիսյան խճղ․ թիվ 69/8 հասցեի/, 25 տարի ժամկետով, վարձակալության իրավունքով, տրամադրել Դիլիջան քաղաքի, Ուսանողական փողոց, թիվ 24/1 տան բնակիչ Էդգար Դավթյանին: Հողամասի տարեկան վարձավճար սահմանել մրցույթում առաջարկված առավելագույն գինը, այն է` 94010 /իննսունչորս հազար տաս/ դրամ:
2.Կնքել հողի վարձակալության իրավունքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները` պետական գրանցման:
3.Պարտավորեցնել քաղ. Էդգար Դավթյանին.
1)Դիլիջանի համայնքապետարանի 900405051344 հաշվարկային հաշվին մուծել մրցույթի արդյունքում ձևավորված տարեկան վարձավճարը, այն է` 94010 դրամ, ընդ որում մրցույթի անցկացման օրը մուծված 4701 դրամ նախավճարը ներառվում է տարեկան վարձավճարի մեջ, վերջիններիս մուծման անդորրագրերը սույն որոշման անբաժանելի մասն են:
2)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: