|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
07 մայիսի 2025 թվականի N 398 |
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԵՂՈՒՏ ԳՅՈՒՂԻ 11-029-0036-0026 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0.09 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Հրանուշ Աղաջանյանի լ/ա Շահեն Աղաջանյանը՝ Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղում գտնվող 11-029-0036-0026 կադաստրային ծածկագրով 0.09հա տնամերձ հողամասին հասցե տրամադրելու խնդրանքով։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով՝ 1․Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղում գտնվող 11-029-0036-0026 կադաստրային ծածկագրով 0.09հա տնամերձ հողամասին տրամադրել հասցե ՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Թեղուտ գյուղ, 1-ին փողոց, թիվ 41/1: 2․Պարտավորեցնել քաղ. Հրանուշ Աղաջանյանին. 1)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները։ 3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորոգրման պահից։ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|