|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
18 փետրվարի 2025 թվականի N 874-Ա |
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 167 ՀԱՍՑԵԻ ԱՎՏՈՏՆԱԿԸ ԵՎ ՎԵՐՋԻՆԻՍ ԶԲԱՂԵՑՐԱԾ 15․8ՔՄ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Դիլիջանի համայնքի ղեկավարի 2025թ. հունվարի 09-ի թիվ 12-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոց, թիվ 167 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Մարտիկ Աղասարի Վերանյանի կողմից ինքնակամ կառուցված 15․8քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 27012025-11-0072/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Մարտիկ Վերանյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոց, թիվ 167 հասցեի ավտոտնակը՝ 15․8քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 15․8քմ հողամասը, համապատասխանաբար, 36593 դրամ և 107982 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 15․8քմ հողամասը քաղ. Մարտիկ Աղասարի Վերանյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոց, թիվ 167 հասցեի ավտոտնակը՝ 15․8քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 15․8քմ հողամասը, համապատասխանաբար, 36593 դրամ և 107982 դրամ արժեքներով քաղ. Մարտիկ Աղասարի Վերանյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |
Կողմ -12 ՍԱՐԳՍՅԱՆ ԴԱՎԻԹ ԲԱԶԻՆՅԱՆ ԱՐՄԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ ԱԼԻԽԱՆՅԱՆ ՌՈԲԵՐՏ ԽԵՄՉՅԱՆ ԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՐԵԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԳՈՒԼԻՆՅԱՆ ԹԱԹՈՒԼ ԹԱԼԱՆՉՅԱՆ ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ ՆՈՒՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՐԱ ՍԱՀԱԿՅԱՆ ՇՈՒՇԱՆԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|