Դիլիջան համայնքի ղեկավարի 2025թ. մայիսի 05-ի թիվ 393-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Այգեստան փողոց, թիվ 2/23 հասցեի 36․7քմ հողամասում, քաղ. Բենյամին Լիպարիտի Ազիբեկյանի կողմից ինքնակամ կառուցված շինության, մասնավորապես՝ 28․56քմ արտաքին մակերեսով տնտեսական շինության նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 15052025-11-0069/:
Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Բենյամին Ազիբեկյանին` վերոհիշյալ ինքնակամ շինությունը ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը:
Համայնքի ավագանին 2025թ. հունիսի 25-ի թիվ 938-Ա որոշմամբ համաձայնություն է տվել նշված շինությունը և վերջինիս սպասարկման հողամասը քաղ. Բենյամին Լիպարիտի Ազիբեկյանին օտարելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման IV բաժնի դրույթները`
1.Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Այգեստան փողոց, թիվ 2/23 հասցեում ինքնակամ կառուցված շինությունը, մասնավորապես՝ 28․56քմ ընդհանուր արտաքին մակերեսով տնտեսական շինությունը և վերջինիս սպասարկման 36․7քմ հողամասը, համապատասխանաբար, 132290 դրամ և 250819 դրամ արժեքներով օտարել քաղ. Բենյամին Լիպարիտի Ազիբեկյանին:
2.Կնքել հողի և շինության առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները՝ պետական գրանցման:
3.Պարտավորեցնել քաղ. Բենյամին Ազիբեկյանին.
1)Դիլիջանի համայնքապետարանի 900405051104 հաշվարկային հաշվին մուծել 250819 /երկու հարյուր հիսուն հազար ութ հարյուր տասնինը/ դրամ, 900405051450 հաշվարկային հաշվին` 132290 /հարյուր երեսուներկու հազար երկու հարյուր իննսուն/ դրամ, վերջիններիս մուծման անդորրագրերը սույն որոշման անբաժանելի մասն են:
2)Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված հողամասի և շինության նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
3)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: