Համայնքի ղեկավարը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջներով, առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն` Տավուշի մարզի Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:
Ղեկավարվելուվ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով, 72-րդ հոդվածի 1-ին մասով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով` համայնքի ավագանին որոշում է.
1.Հաստատել` Տավուշի մարզի Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը համաձայն թիվ 1 և թիվ 2 հավելվածների /հավելվածները կցվում են/:
2. Դիլիջան համայնքի ղեկավարին՝ Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու առաջարկությամբ մեկշաբաթյա ժամկետում սահմանված կարգով դիմել Հայաստանի Հանրապետության Կառավարության լիազորված պետական կառավարման մարմին։
3․Սույն որոշման 1-ին կետը ուժի մեջ է մտնւմ Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին իրավական ակտի ուժի մեջ մտնելու պահից։
4. Ուժը կորցրած ճանաչել Դիլիջանի համայնքի ավագանու 2016թ. նոյեմբերի 25-ի թիվ 123-Ա որոշումը:
5.Սույն որոշման դրույթները տարածվում են 2018թ. հունվարի 1-ից: