|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
13 սեպտեմբերի 2024 թվականի N 761-Ա |
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 1/9 ՀԱՍՑԵԻ ԱՎՏՈՏՆԱԿԸ ԵՎ ՎԵՐՋԻՆԻՍ ԶԲԱՂԵՑՐԱԾ 40․0ՔՄ ՀՈՂԱՄԱՍՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. օգոստոսի 02-ի թիվ 870-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Բարեկամության փողոց թիվ 1/9 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Դավիթ Լևոնի Առուստամյանի կողմից ինքնակամ կառուցված 25․65քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 13082024-11-0062/: Քանի որ տվյալ ավտոտնակը կառուցվել է բազմաբնակարան շենքերի բակային տարածքում, ուստի գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Դավիթ Առուստամյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Բարեկամության փողոց թիվ 1/9 հասցեի ավտոտնակը՝ 25․65քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 40․0քմ հողամասը, վարձակալության իրավունքով 39700 դրամ տարեկան վարձավճարով, մինչև 2060թ․ դեկտեմբերի 31-ը ժամկետով, որի վերաբերյալ վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 40․0քմ հողամասը քաղ. Դավիթ Լևոնի Առուստամյանին վարձակալության իրավունքով տրամադրելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Բարեկամության փողոց թիվ 1/9 հասցեի ավտոտնակը՝ 25․65քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 40․0քմ հողամասը, 39700 դրամ տարեկան վարձավճարով մինչև 2060թ․ դեկտեմբերի 31-ը ժամկետով քաղ. Դավիթ Լևոնի Առուստամյանին վարձակալության իրավունքով տրամադրելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |
Կողմ -12 ԱԼԻԽԱՆՅԱՆ ՌՈԲԵՐՏ ԳՈՒԼԻՆՅԱՆ ԹԱԹՈՒԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԽԵՄՉՅԱՆ ԱՐՇԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՐՄԻՆԵ ՂԱՄԲԱՐՅԱՆ ԶԱՐԻՆԵ ՄԱԻԼՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՐԱ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ ՆՈՒՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|