Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Գագիկ Սերյոժայի Մանուկյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Հակոբջանյան փողոցի թիվ 29 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան սպասարկման 500.0քմ հողամասին կից գտնվող /Հակոբջանյան փողոցի թիվ 29/1 հասցեի/ 413.0քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 413.0քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում:
Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Հակոբջանյան փողոցի թիվ 29/1 հասցեի 413.0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 512946 /հինգ հարյուր տասներկու հազար ինը հարյուր քառասունվեց/ դրամ արժեքով օտարել քաղ. Գագիկ Մանուկյանին:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Հակոբջանյան փողոցի թիվ 29/1 հասցեի 413.0քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 512946 /հինգ հարյուր տասներկու հազար ինը հարյուր քառասունվեց/ դրամ արժեքով, քաղ. Գագիկ Մանուկյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: