Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է.
Դիլիջան համայնքի ավագանու 2018թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 141-Ն որոշմամբ հաստատված համայնքի 2019թվականի բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները.
1. Դիլիջան համայնքի 2019 թվականի բյուջեի ֆոնդային մասի ոչ ֆինանսական միջոցների ակտիվների իրացումից մուտքեր՝ այլ հիմնական միջոցների իրացումից մուտքերն ավելացնել 50000/հիսուն հազար/ ՀՀ դրամ և հողի իրացումից մուտքերն ավելացնել 50000000 /հիսուն միլիոն/ ՀՀ դրամ և համապատասխանաբար «04-05-01-Ճանապարհային տրանսպորտ» գործառնական դասակարգմամբ ծախսերի կատարման նախահաշվում «5113--Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» ծախսային հոդվածին ավելացնել 50050000 /հիսուն միլիոն հիսուն հազար/ ՀՀ դրամ:
2. Դիլիջան համայնքի 2019 թվականի բյուջեի ֆոնդային մասի ծախսային մասում կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) «06-01-01- Բնակարանային շինարարություն» գործառնական դասակարգմամբ ծախսերի կատարման նախահաշվում«5113- Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» տնտեսագիտական հոդվածից պակասեցնել 29000000/քսանինը միլիոն/ ՀՀ դրամ
բ) «08-02-03- Մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ» գործառնական դասակարգմամբ ծախսերի կատարման նախահաշվում«5113- Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» տնտեսագիտական հոդվածից պակասեցնել 3500000/երեք միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ
գ) «09-01-01-Նախադպրոցական կրթություն» գործառնական դասակարգմամբ ծախսերի կատարման նախահաշվում«5113- Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» տնտեսագիտական հոդվածից պակասեցնել 65000000/վաթսունհինգ միլիոն/ ՀՀ դրամ
դ) « 04-05-01-Ճանապարհային տրանսպորտ » գործառնական դասակարգմամբ ծախսերի կատարման նախահաշվում «5134—Նախագծահետազոտական ծախսեր» ծախսային հոդվածից պակասեցնել 4000000/չորս միլիոն/ ՀՀ դրամ
ե) «01-01-01- Օրենսդիր և գործադիր մարմիններ,պետական կառավարում» գործառնական դասակարգմամբ ծախսերի կատարման նախահաշվում«5122-վարչական սարքավորումներ» տնտեսագիտական հոդվածին ավելացնել 1500000/մեկ միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ
զ)« 04-05-01-Ճանապարհային տրանսպորտ » գործառնական դասակարգմամբ ծախսերի կատարման նախահաշվում «5113--Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» ծախսային հոդվածին ավելացնել 100000000/մեկ հարյուր միլիոն/ ՀՀ դրամ: