Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել ՀՀ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժինը՝ հայտնելով, որ Մովսես Հովհաննիսյանի կողմից Հակոբջանյան փողոցից գողացվել է Դիլիջանի համայնքապետարանին պատկանող ջրահեռացման համակարգի դիտահորի մետաղական 4 հատ ծածկոց՝ իրենց տակդիրներով: Համայնքի ղեկավարի կողմից Մովսես Հովհաննիսյանից բողոք և պահանջ ներկայացնելու, ինչպես նաև մետաղական ծածկոցների և տակդիրների հետագա տնօրինման հարցը ներկայացվում է համայնքի ավագանու քննարկմանը:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով և 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝ համայնքի ավագանին որոշում է.
ՀՀ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի կողմից ներկայացված Դիլիջանի համայնքապետարանին պատկանող ջրահեռացման համակարգի դիտահորի մետաղական 4 հատ ծածկոցների՝ իրենց տակդիրների գողության փաստով Դիլիջանի համայնքապետարանը Մովսես Հովհաննիսյանից բողոք չունի, իսկ 4 հատ մետաղական ծածկոցները՝ իրենց տակդիրներով, ենթակա է վերադարձման Դիլիջանի համայնքապետարանին: