Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել <<ԴՎԵԼԼ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը՝ ի դեմս տնօրեն Վահե Ղուշչյանի, Դիլիջան քաղաքի Արցախի փողոց թիվ 1/2 հասցեի հողամասից առանձնացվող հողամասերին /համաձայն կից հատակագծի/ հասցեներ տրամադրելու խնդրանքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով՝
1.Դիլիջան քաղաքի Արցախի փողոց թիվ 1/2 հասցեի հողամասից առանձնացվող 0.04723հա հողամասին և բնակելի տանը /համաձայն կից հատակագծի/ տրամադրել հասցե՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Արցախի փողոց թիվ 1/4:
2. Դիլիջան քաղաքի Արցախի փողոց թիվ 1/2 հասցեի հողամասից առանձնացվող 0.42378հա հողամասին /համաձայն կից հատակագծի/ տրամադրել հասցե՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Արցախի փողոց թիվ 1/5, մնացած 0.04628հա հողամասը և բնակելի տունը /համաձայն կից հատակագծի/ թողնել նույնը՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Արցախի փողոց թիվ 1/2:
3.<<ԴՎԵԼԼ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը առաջադրել հետևյալ պայմանը.
<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: