|  | 
|  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
 
 | 
| Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@yahoo.com;  dilijan1@dilijan.am,   dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
 | 
| Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 | 
| 26  հունիսի  2024 թվականի N 730-Ա
 | 
| ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 76 ՀԱՍՑԵԻ ԱՆԱՍՆԱՇԵՆՔԸ ԵՎ ՎԵՐՋԻՆԻՍ ԶԲԱՂԵՑՐԱԾ 621․5ՔՄ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
 | 
| 
 Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. մայիսի 23-ի թիվ 657-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Ուսանողական փողոց թիվ 76 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Ռազմիկ Հրայրի Գրիգորյանի կողմից ինքնակամ կառուցված 121․54քմ արտաքին մակերեսով անասնաշենքի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 06062024-11-0006/:Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Ռազմիկ Գրիգորյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Ուսանողական փողոց թիվ 76 հասցեի անասնաշենքը՝ 121․54քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 621․5քմ հողամասը, համապատասխանաբար, 562974 դրամ և 4247518 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը:
 Համայնքի ղեկավարը նշված անասնաշենքը և վերջինիս զբաղեցրած 621․5քմ հողամասը քաղ. Ռազմիկ Հրայրի Գրիգորյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը:
 Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է.
 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Ուսանողական փողոց թիվ 76 հասցեի անասնաշենքը՝ 121․54քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 621․5քմ հողամասը, համապատասխանաբար, 562974 դրամ և 4247518 դրամ արժեքներով քաղ. Ռազմիկ Հրայրի Գրիգորյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
 | 
| 
 | Կողմ -12  ԱԼԻԽԱՆՅԱՆ ՌՈԲԵՐՏ ԲԱԶԻՆՅԱՆ ԱՐՄԱՆ ԳՈՒԼԻՆՅԱՆ ԹԱԹՈՒԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԽԵՄՉՅԱՆ ԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՐԵԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՐԱ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ ՇՈՒՇԱՆԻԿ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ ՆՈՒՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ | Դեմ -0  | Ձեռնպահ -0  | 
 | 
| ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                        ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
 
 
 
 | 
|  | 
|  | 
|  | 
| | Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է | 
 | 
|  | 
|  |