Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել <<Գոշ>> հիմնադրամի տնօրեն Սուրեն Գրիգորյանը՝ Դիլիջան համայնքի Գոշ գյուղի Մխիթար Գոշի փողոցի 8-րդ նրբ. թիվ 12 հասցեի, հիմնադրամի սեփականությունը հանդիսացող ինֆոկենտրոնի շենքի սպասարկման 100.0քմ հողամասը ուղղակի վաճառքի ձևով հիմնադրամին օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ համաձայն անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի վկայագրի՝ թիվ 2059164, տրված 08.06.2007թ., Դիլիջան համայնքի Գոշ գյուղի Մխիթար Գոշի փողոցի թիվ 12 հասցեի ինֆոկենտրոնի շենքը հանդիսանում է <<Գոշ>> հիմնադրամի սեփականությունը, որի սպասարկման 100.0քմ հողամասը տրամադրված է <<Գոշ>> հիմնադրամին վարձակալության իրավունքով: Համաձայն 2003թ. դեկտեմբերի 19-ին կնքված հողամասի վարձակալության պայմանագրի՝ հողամասի ուղղակի վաճառքի դեպքում վարձակալն ունի այն գնելու նախապատվության իրավունք: Նշված 100.0քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է բնակավայրերի հողերի տարածագնահատման տասնհինգերորդ գոտում:
Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Գոշ գյուղի Մխիթար Գոշի փողոցի 8-րդ նրբ. թիվ 12 հասցեի 100.0քմ հողամասը ուղղակի վաճառքի ձևով, նախապատվության իրավունքով, 14400 /տասնչորս հազար չորս հարյուր/ դրամ արժեքով օտարել <<Գոշ>> հիմնադրամին:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մխիթար Գոշի փողոցի 8-րդ նրբ. թիվ 12 հասցեի <<Գոշ>> հիմնադրամի սեփականությունը հանդիսացող ինֆոկենտրոնի շենքի սպասարկման 100.0քմ հողամասը նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի ձևով, 14400 /տասնչորս հազար չորս հարյուր/ դրամ արժեքով, <<Գոշ>> հիմնադրամին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: