Դիլիջան համայնքի ղեկավարին են դիմել քաղաքացիներ Վարդան Ժորայի Խուրշուդյանը և Վահե Մերուժանի Վահանյանը՝ Դիլիջան համայնքի Գոշ գյուղի Մ. Գոշի փողոց 1-ին նրբ. թիվ 3/10 հասցեի, իրենց սեփականության իրավունքով պատկանող 0.031347հա հողամասին կից գտնվող /Մ. Գոշի փողոց 1-ին նրբ. թիվ 7/1 հասցեի/ 0.01544հա մակերեսով հողամասն ընդլայնման կարգով իրենց օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 0.01544հա հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասնվեցերորդ գոտում:
Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Գոշ գյուղի Մ. Գոշի փողոց 1-ին նրբ. թիվ 7/1 հասցեի 0.01544հա հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 79516 /յոթանասունինը հազար հինգ հարյուր տասնվեց/ ՀՀ դրամ արժեքով օտարել քաղաքացիներ Վարդան Ժորայի Խուրշուդյանին և Վահե Մերուժանի Վահանյանին:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Գոշ գյուղի Մ. Գոշի փողոց 1-ին նրբ. թիվ 7/1 հասցեի 0.01544հա հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 79516 /յոթանասունինը հազար հինգ հարյուր տասնվեց/ ՀՀ դրամ արժեքով քաղաքացիներ Վարդան Ժորայի Խուրշուդյանին և Վահե Մերուժանի Վահանյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: