Դիլիջանի համայնքի ղեկավարին են դիմել քաղաքացիներ Արտեմ Պուշկինի Ներսիսյանը և Վարդուշ Հենրիկի Ներսիսյանը՝ Դիլիջան համայնքի Աղավնավանք գյուղում գտնվող, իրենց համատեղ սեփականությունը հանդիսացող խանութի սպասարկման 95.0քմ հողամասին կից գտնվող /3-րդ փողոցի թիվ 16/1 հասցեի/ 95.0քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրենց օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 95.0քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասնհինգերորդ գոտում:
Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Աղավնավանք գյուղի 3-րդ փողոցի թիվ 16/1 հասցեի 95.0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 13680 /տասներեք հազար վեց հարյուր ութսուն/ դրամ արժեքով օտարել քաղ. Արտեմ Պուշկինի Ներսիսյանին և Վարդուշ Հենրիկի Ներսիսյանին:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն Դիլիջան համայնքի Աղավնավանք գյուղի 3-րդ փողոցի թիվ 16/1 հասցեի 95.0քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 13680 /տասներեք հազար վեց հարյուր ութսուն/ դրամ արժեքով, քաղաքացիներ Արտեմ Պուշկինի Ներսիսյանին և Վարդուշ Հենրիկի Ներսիսյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: