Այսօր: Ուրբաթ, 27 Հունիսի 2025թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 82
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 943-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 հունիսի 2025 թվականի N 943-Ա

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԱԼԻՆԻՆԻ ՓՈՂՈՑ 4-ՐԴ ՆՐԲ․ ԹԻՎ 7/3 ՀԱՍՑԵԻ 329.2ՔՄ ՀՈՂԱՄԱՍՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջանի համայնքի ղեկավարին Է դիմել «Բելվիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը՝ ի դեմս լիազորված անձ Վարդան Հախվերդյանի, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց 4-րդ նրբ․ թիվ 7 հասցեի, ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան սպասարկման 900.0քմ հողամասին կից գտնվող /Կալինինի փողոց 4-րդ նրբ․ թիվ 7/3 հասցեի/ 329.2քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով ընկերությանը օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 329.2քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում:
Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց 4-րդ նրբ․ թիվ 7/3 հասցեի 329.2քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 2249852 /երկու միլիոն երկու հարյուր քառասունինը հազար ութ հարյուր հիսուներկու/ ՀՀ դրամ արժեքով օտարել քաղաքացի «Բելվիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց 4-րդ նրբ․ թիվ 7/3 հասցեի 329.2քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 2249852 /երկու միլիոն երկու հարյուր քառասունինը հազար ութ հարյուր հիսուներկու/ ՀՀ դրամ արժեքով «Բելվիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:


Կողմ -12

ՍԱՐԳՍՅԱՆ ԴԱՎԻԹ

ԲԱԶԻՆՅԱՆ ԱՐՄԱՆ

ԱԼԻԽԱՆՅԱՆ ՌՈԲԵՐՏ

ԽԵՄՉՅԱՆ ԱՐՇԱԿ

ՂԱՄԲԱՐՅԱՆ ԶԱՐԻՆԵ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՐԵԿ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ԳՈՒԼԻՆՅԱՆ ԹԱԹՈՒԼ

ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ

ԹԱԼԱՆՉՅԱՆ ԱՐՄԵՆ

ՍԱՆԹՐՈՍՅԱՆ ՆՈՒՆԵ

ՍԱՀԱԿՅԱՆ ՍԱՐԳԻՍ

Դեմ -0

Ձեռնպահ -1

ՄԱԻԼՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner