|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
15 նոյեմբերի 2024 թվականի N 797-Ա |
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ԳԵՏԱՓՆՅԱ ՓՈՂՈՑ ԹԻՎ 4/10 ՀԱՍՑԵԻ ԱՎՏՈՏՆԱԿԸ ԵՎ ՎԵՐՋԻՆԻՍ ԶԲԱՂԵՑՐԱԾ 18․9ՔՄ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. ապրիլի 12-ի թիվ 480-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 4/10 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Վաչագան Թորգոմի Սահակյանի կողմից ինքնակամ կառուցված 18․9քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 16102024-11-0025/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Վաչագան Սահակյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 4/10 հասցեի ավտոտնակը՝ 18․9քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 18․9քմ հողամասը, համապատասխանաբար, 51503 դրամ և 198711 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 18․9քմ հողամասը քաղ. Վաչագան Թորգոմի Սահակյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 4/10 հասցեի ավտոտնակը՝ 18․9քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 18․9քմ հողամասը, համապատասխանաբար, 51503 դրամ և 198711 դրամ արժեքներով քաղ. Վաչագան Թորգոմի Սահակյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |
Կողմ -14 ՍԱՐԳՍՅԱՆ ԴԱՎԻԹ ԲԱԶԻՆՅԱՆ ԱՐՄԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ ԱԼԻԽԱՆՅԱՆ ՌՈԲԵՐՏ ԽԵՄՉՅԱՆ ԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՐԵԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ ԹԱԼԱՆՉՅԱՆ ԱՐՄԵՆ ՄԵԼԻՔՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԲՈՋԻԿՅԱՆ ԱՐՏԱԿ ՄԱԻԼՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՐԱ ՍԱՀԱԿՅԱՆ ՇՈՒՇԱՆԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|